ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳ
Թուրք պատգամավորի կողմից անունների մոգություն
Հայկական հարցի, Հայոց Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ապրիլի 24-ին ընդառաջ Թուրքիայում ամեն տարի որոշակիորեն ակտիվացող քննարկումներն այս անգամ սովորականից ավելի թեժ և երկարատև են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանություն եզրույթի կիրառման համատեքստում։ Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովն էլ քննարկումների կիզակետում է։ Տարբեր պատգամավորների ելույթներում հայերի հասցեին հնչող ատելության խոսքի դրսևորումների պակաս էլ չկա։ İYİ…
Հայաստանի դեմ նոր արշավ՝ Հուլիսյան մարտերից հետո
2020թ. հուլիսին Տավուշի շրջանում հայ-ադրբեջանական հակամարտության սրացման դեպքերը շատերի համար զարմանալիորեն, սակայն որոշ առումով օրինաչափ կերպով դարձան աննախադեպ Թուրքիայի Հանրապետության ցուցաբերած արձագանքի տեսանկյունից։Դեռևս ռազմական գործողությունների առաջին ժամերին Թուրքիայի Հանրապետության թե՛ ռազմաքաղաքական ղեկավարության կողմից և թե՛ տարաբնույթ ազդեցիկ շրջանակներից (մտավորականներ, լրագրողներ, փորձագետներ և այլն) ստացվեցին հայտարարություններ և կոչեր, որոնք առանձնանում էին ոչ միայն իրենց խիստ լեզվով,…
Մեդիա մանիպուլյացիաների դերը Թուրքիայում 1955թ. սեպտեմբերի 6-7-ի ոճրագործության կազմակերպման գործում
Զանգվածային լրատվամիջոցներն ինչպես մեր օրերում, այնպես էլ տասնամյակներ առաջ, մեծ դերակատարում են ունեցել հասարակության տարբեր խմբերի միջև բևեռացման ուժեղացման, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների նկատմամբ ատելության չափաբաժնի ավելացման, նրանց շրջանում խուճապի տարածման գործում։ Անդրադառնանք Թուրքիայի Հանրապետության պատմության ամենաահասարսուռ դրվագներից մեկի՝ 1955թ. սեպտեմբերի 6-7-ի պետական մակարդակով իրականացված ոճրագործության կազմակերպման գործում մեդիամանիպուլյացիաների կիրառման հանգամանքին։ Մեր ընթերցողին հիշեցնենք, որ…
Պատմություն «ահաբեկչության» դասընթացի և «բլղուրից զրկվելու» մասին
Աշնան առաջին օրերին թուրքական լրահոսում հայկական թեմատիկայով անդրադարձների կիզակետում կանայք էին, ավելի ճիշտ օգոստոսի 25-31-ը «Կանայք հանուն խաղաղության» արշավի շրջանակում Արցախի զորամասերից մեկում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ տասնհինգ կանանց համար կազմակերպված դասընթացը։ Նորությունը լուսաբանող նյութերի վերնագրերը մեկը մյուսից խոսուն են։ «Sabah» թերթը հոդվածն անվանել էր «Հայաստանի վարչապետի կինը զինվել է, կանանց պատրաստում է…
Follow My Blog
Get new content delivered directly to your inbox.